00:00:00

Արձանագրված 39 դեպքով հաշվարկվել է մոտ 18 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

12:20, 01 մարտ 2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Արձանագրվել է 40 դեպք 39 դեպքով հաշվարկվել է 18,296,950 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 179,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 8 ԴԵՊՔ 1 դեպքով հաշվարկվել է 65,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 630,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 38 դեպքով հաշվարկվել է 18,244,450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 6 ԴԵՊՔ 1 դեպքով հաշվարկվել է 65,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 500,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 52,500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 79,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման  ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ 1 դեպքով նշանակվել է 80,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԳՐՎԱԾ իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 814,900 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (333,750 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր