00:00:00

ԱՀ նախագահի խոսնակը հերքում է լուրը, թե մարդ են ուղարկում Արցախից՝ հանրահավաքի մասնակցելու

09:34, 01 մարտ 2021

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է լուրը, թե Արցախի իշխանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի մասնակցելու համար մարդկանց է հավաքագրում։ «Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվել, թե Արցախից շուրջ 1000 մարդ պատրաստվում է մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր