00:00:00

Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

23:28, 28 փետրվար 2021

Երևանի քաղաքապետարանը  տեղեկացնում է․ «Հարգելի համաքաղաքացիներ, Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։ Հիշեցնում եմ, որ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind գործակալությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր