Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաեւիչի վերջին եւ միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է, գրում է «Ստարշե Էդդի» տելեգրամյան ալիքը:
«Կցանկանայի հավելել մի քանի բառ Փաշինյանի վաղվա հանրահավաքի մասին: Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաեւիչի վերջին եւ միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է:
Ես երկար եմ մտածել՝ ինչպես է հնարավոր բնութագրել Փաշինանին, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանն ինձ ասել է. «Փաշինյանը Հերոստրատի եւ Ներոնի խառնուրդ է»:
Նա շատ լավ հասկանում է, որ կորցրել է լեգիտիմությունը, քանի որ հասցրել է երկիրն ու ժողովրդին ներկայիս, ծանր իրավիճակին: Իրավիճակն ադեկվատ գնահատելու համար խոչընդոտ է նրա հոգեբանական խառնվածքը: Պարադոքսալ իրավիճակ է: Ատելության եւ մարդկանց առողջության գնով նա փորձում է լուծել իր իշխանությունը երկարաձգելու հարցը:
Սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյանը կվերագրի թափված արյան համար պատասխանատվությունը հենց նրանց վրա, ովքեր վաղը կմասնակցեն քայլերթի՝ ի աջակցություն Փաշինյանի: Ուստի կցանկանամ իմ անունից խորհուրդ տալ. պետք չէ հրկիզել Հռոմը հանուն խելագար կիսակայսեր քմահաճույքի: