00:00:00

Մենք չենք հիշում տղային, ում գտան կամրջի տակ մահացած

11:51, 28 փետրվար 2021

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է,որ ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան»: «Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած տղային ում գտան կամրջի տակ մահացած: Մենք չենք հիշում լրագրող Մհեր Եղիազարյանին, որը մահացավ 2019-ի հունվարին բանտում 45-օրյա հացադուլից հետո: Բոլորը մոռացել են ծեծվածներին, վախի ճնշման տակ հրաժարական տվածներին, միայն այն բանի համար, որ նրանք ինչ-որ բանով դուր չէին գալիս Նիկոլին: Բոլոր իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները, դեսպանատները լռում են՝ չգիտակցելով, որ իրենց լռությամբ նրանք դառնում են բռնապետության մեղսակիցներ, բաժնետերեր: Եվ թող ոչ ոք չմտածի, որ այս լռությունը պատահական է: Այս մարդիկ Նիկոլովի ռեժիմի, ուղղակի շահառուներն են եթե ոչ սցենարիստները: Եվ այս ամենը չի մոռացվի: Ես խոստանում եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր