00:00:00

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգությունը ենթարկվում են ԶՈւ-ին

23:03, 27 փետրվար 2021

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը: «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ✅ Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ. ✅ Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում` ❗️ոստիկանության զորքերը, ❗️սահմանապահ զորքերը, ❗️պետական պահպանության ծառայությունը, ❗️ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր