00:00:00

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միանալ և սատար կանգնել բանակին. Վազգեն Մանուկյան

16:30, 27 փետրվար 2021

Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը, որ ասեց Հայաստանը մահացած է և էլ ոտքի չի կանգնի: Այս մասին այսօր հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ, բայց այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի Նիկոլ Փաշինյանի հարմանագրին, որով ազատվում է Օնիկ Գասպարյանը: Ընդվզումը նշանակում է չենթարկվել անօրինական հրամանին»,-ասաց նա և նշեց, որ թեև Արմեն Սարգսյանը ոչ մեկին ոչ մի բան չի խոստացել, բայց ինքը ներկայացնում է իր կանխատեսումը: «Ռազմական հեղաշրջում Հայաստանում գոյություն չունի, ռազմական հեղաշրջումը այն ժամանակ է, երբ բանակը մտնում է քաղաք, վերցնում է իշխանությունը իրեն կամ տալիս ուրիշին, բանակը որևէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը»,-ասաց նա: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի և կոչ արեց ոստիկանությանը և ԱԱԾ-ին սատարել բանակին. «Ո՞վ կհամարձակվի զինվորականներին հիմա հետապնդել, Հայաստանում նման ուժ գոյություն չունի»: Նա կարևորեց, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, սակայն նկատեց՝ պլան Ա-ն աշխատում է, Նիկոլ Փաշինյանը իր հենարանները կորցնում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր