00:00:00

Միացե՛ք,մեր պահանջն այլընտրանք չունի.վաղը ԱԺ-ի դիմաց տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը

20:58, 26 փետրվար 2021

Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարաշել «Հայրենիքի փրկության շարժումը»: «Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։ Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր