00:00:00

Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար

18:30, 26 փետրվար 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի իրականացրել շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին հայտարարությանը: «Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, մենք բոլորս հպարտացել ենք նվաճումներով: Նա ներկայացրել է Հայաստանը»,-ասաց Դումանյանը: Նա նշեց՝ զարմացած է, որ լավ շախմատիստը նման որոշում է կայացրել: «Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, ուրախ կլինեմ նրան տեսնել մեր բոլորի կողքին:Կարող եմ մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների վրա, չկա որևէ մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց»,-ասաց նախարարը: Դումանյանը նախարարության մասով վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարված են և կատարվում են առ այսօր: «Շատ լավ կլինի, եթե նա փոխի իր որոշումը և մնա Հայաստանում՝ մեր կողքին, և մենք շարունակենք իր ապագա նվաճումներով ուրախանալ և հպարտանալ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր