00:00:00

Զինված ուժերը հաջորդ քայլ չունեն անելու. Եթե ԳՇ-ն փորձի ձերբակալել Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում. Վանեցյան

14:46, 26 փետրվար 2021

Եթե Գլխավոր շտաբը փորձ անի ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին, այ դա կլինի ռազմական հեղաշրջում, կամ հեղաշրջման փորձ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Դա չի բխում մեր երկրի շահերից, ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է, բայց եկեք ականջալուր լինենք ԳՇ հայտարարությանը եւ հասկանանք, որ վտանգված է մեր երկրի ապագան: Զինված ուժերը հաջորդ քայլ չունեն անելու: Զինված ուժերն իր քայլն արել է, իր հայտարարությունն արել է եւ այսքանով պետք է սահմանափակվի»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր