00:00:00

Պարետի որոշմամբ՝ 2020-ի ընթացքում ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն

12:12, 26 փետրվար 2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։ Միջոցառումներն ըստ ոլորտների. -Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝ • 8 712 մշտադիտարկում, • 6 212 ստուգայց։ -Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝ • 9 399 մշտադիտարկում, • 2 358 ստուգայց։ -Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝ • 3 087 մշտադիտարկում, • 1 448 ստուգայց։ -Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ • 1322 մշտադիտարկում, • 312 ստուգայցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր