00:00:00

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական գործընկերները «կրկին նույն ալիքի վրա են» Իրանի հարցով

13:23, 20 փետրվար 2021 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի գործընկերները «կրկին նույն ալիքի վրա են» Իրանի հարցով: «Նախագահ Բայդենը վաղուց արդեն հասկացրել է, որ եթե Իրանը վերադառնա իր միջուկային գործարքին, ԱՄՆ-ն նույնը կանի»,- ասել է Բլինքենը: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն այնուհետեւ կաշխատի մյուս երկրների հետ` այլ հարցերում Իրանին հակազդելու համար, այդ թվում` տարածաշրջանի վրա ազդեցության եւ նրա բալիստիկ հրթիռների ծրագրի: «Վերջին տարիներին մենք Իրանի վրա այսպես կոչված «առավելագույն ճնշման» քաղաքականություն, որն արդյունք չտվեց: Իրականում խնդիրը սրվել է: Իրանն այժմ շատ ավելի մոտ է կարճ պատվերներով միջուկային զենքի համար տրոհվող նյութերի արտադրելու հնարավորությանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր