00:00:00

ԱՀԿ-ն գնահատել է Էբոլայի ազդեցության հնարավորությունը կորոնավիրուսի վրա

13:35, 20 փետրվար 2021 Աշխարհ

COVID-19-ի հարավաֆրիկյան մուտացիան Գվինեայում դեռ չի հայտնաբերվել, եւ Էբոլա հեմոռագիկ տենդը դժվար թե կորոնավիրուսի նոր մուտացիաների հանգեցնի, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Գվինեայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի ղեկավար Ջորջ Կի-Զերբոն: «Մուտացիայի տեսանկյունից Էբոլա վիրուսի եւ կորոնավիրուսի միջեւ որեւէ կապ չկա: Ուստի ես չեմ կարծում, որ դա ազդելու է մուտացիայի վրա (COVID-19` խմբ.): Գվինեայում հարավաֆրիկյան տարբերակ դեռ չի հայտնաբերվել: Դեռ ոչ»,- ասել է նա: Ընդ որում, ըստ նրա, Էբոլայի դեմ պայքարի համար հնարավոր կլինի օգտագործել այն նույն մեխանիզմները, որոնք արդեն հայտնվել են երկրում COVID-19-ին հակազդելու համար: «Ես չեմ տեսնում, թե ինչպես է դա հնարավոր (COVID-19-ի մուտացիա Էբոլայի պատճառով` խմբ.), քանի որ դրանք երկու տարբեր տեսակի վիրուսներ են, դրանք մոտ չեն միմյանց: Միջամտության տեսանկյունից դա բարդացնում է իրավիճակը, բայց միեւնույն ժամանակ COVID-19-ի դեմ պայքարի համար ներդրված մեխանիզմներն ու հնարավորությունները  եւս օգնում են»,- ասել է նա: Էբոլան սուր վիրուսային վարակ է, որը տարածվում է մարդկանց եւ կենդանիների որոշ տեսակների վրա: Էբոլայի համավարակը բռնկվել էր 2015-ին Արեւմտյան Աֆրիկայում եւ տարածվել էր հիմնականում երեք երկրների` Գվինեայի, Սիեռա-Լեոնեի եւ Լիբերիայի վրա: Ըստ նրա` մասնավորապես, հնարավոր կլինի վերահսկողության նույն գործիքներ, լաբորատորիաներ և եւ նույնիսկ բուժման մեթոդներ օգտագործել, որոնք ստեղծվել են COVID-19-ի դեմ պայքարի համար: Սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նաեւ ուժեղացնել բժշկական եւ փորձագիտական ​​թիմերը տեղերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր