00:00:00

Ֆրանսիական կործանիչները զրկել են գյուղն էլեկտրաէներգիայից

22:10, 19 փետրվար 2021 Աշխարհ

Երկրին շատ մոտ թռած երկու ֆրանսիական ռազմական ինքնաթիռները վնասել են էլեկտրահաղորդման գծերը` հարավային Ֆրանսիայի մի գյուղ զրկելով էլեկտրականությունից: Երկու Rafale կործանիչներն օդ են բարձրացել մոտակա ավիաբազայից ցածր բարձրության վրա ուսումնական թռիչքի ժամանակ: «Դրանք այնքան ցածր էին թռնում, որ դղրդյուն եղավ, ես նայեցի եւ տեսա երկրորդ ինքնաթիռը»,- տեղական France Bleu լրատվական գործակալությանը պատմել է գյուղապետը: Նրա խոսքով` ինքնաթիռներից մեկը բախվել է էլեկտրահաղորդման գծին եւ վնասել է այն: «Ես անմիջապես զանգահարեցի արտակարգ իրավիճակների ծառայություն եւ Enedis [Էլեկտրաէներգետիկ ընկերություն]»: Մալուխների վնասումը հրդեհ էր առաջացրել, որը հաջողվել էր արագորեն մարել, հայտնում է La Provence թերթը: Գյուղը մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության, ընդ որում, անվտանգության նկատառումներով մուտքը դեպի գյուղ փակվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր