00:00:00

Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը

21:42, 19 փետրվար 2021 Աշխարհ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Կառավարության նոր կազմի վերաբերյալ հայտնի է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Կառավարության կազմում ընդամենը 2 փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Իրակլի Կարսելաձեն կդառնա տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար: Կառավարության նորացված կազմը հետևյալն է. Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար - Իրակլի Կարսելաձե Արդարադատության նախարար - Գոչա Լորտկիպանիձե Ներքին գործերի նախարար - Վախթանգ Գոմելաուրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար - Նաթիա Թուրնավա Արտաքին գործերի նախարար - Դավիթ Զալկալիանի Ֆինանսների նախարար - Իվանե Մաչավարիանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Միխայիլ Չխենկելի Աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար - Էկատերինե Տիկարաձե Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի Պաշտպանության նախարար - Ջուանշեր Բուրչուլաձե Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարար- Թեյա Ախվլեդիանի: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, կառավարության կազմը  խորհրդարանի կողմից կհաստատվի հաջորդ շաբաթ: Երեկ «Վրացական երազանքը» Իրակլի Զարիբաշվիլիին առաջադրել էր վարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ էր դարձել Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև  2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր