ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեի խոսքերով ՝ վիրուսի նոր տարբերակի վարակելիությունը չի ազդում հիվանդության ծանրության վրա:
«Այս շտամը ավելի վարակիչ է, ինչպես բրիտանականը»,-ասել է նա՝ նշելով, որ վարակի տարածումը առաջվա պես կարելի է դանդաղեցնել՝ ընդունելով սովորական նախազգուշական միջոցներ, ինչպիսին է սոցիալական հեռավորությունը:
501.V2 շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, հոկտեմբերին: