00:00:00

Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

13:06, 18 փետրվար 2021 Աշխարհ

«Ռոսսելխոզնադզոր»–ի`Դաղստանի Հանրապետության տարածքում գործող գրասենյակի տեսուչները փետրվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում առգրավել են Ադրբեջանից ներկրված թարմ լոլիկի 3 խմբաքանակ` ընդհանուր 50,4 տոննա քաշով, հայտնում է minval.az–ը: Ռուսաստանի Դաշնության տարածք բանջարեղենի ներկրումն արգելվել էդրանցում վտանգավոր հարավամերիկյան լոլիկի ցեց հայտնաբերելու պատճառով (Tuta absoluta Povolny): Այս որոշման համար հիմք է ծառայել  FSBI «VNIIKR»-ի լաբորատոր զեկույցը, ապրանքը վերադարձվել է Ադրբեջան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր