00:00:00

Թուրքիայում ՌԴ 5 քաղաքացի է ձերբակալվել

14:07, 17 փետրվար 2021 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի հարավում 5 ռուսաստանցիների ձերբակալման մասին, որոնք փորձ են կատարել Սիրիայից ապօրինի հատել երկրի սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հաթայ նահանգի Նարլիջա շրջանում գտնվող թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ 5 ՌԴ քաղաքացի, որոնք փորձ են կատարել Սիրիայից ապօրինի Թուրքիա անցել: Ձերբակալվածներներից մեկը կին է, որը նախկինում հետախուզվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու առնչությամբ: Վեցերրորդ անձը Լիբիայի քաղաքացի է», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր