00:00:00

«Առաքինությունն անփոխարինելի հատկանիշ է առաջնորդի համար: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ». Վիգեն Սարգսյան

04:13, 17 փետրվար 2021 Բլոգ

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներս, համախոհներս, բանակի հրամկազմը, ուսանողներս կհիշեն, որ առաջնորդության մասին քննարկումներում միշտ շեշտել եմ, որ առաջնորդի կարևորագույն հատկանիշն առաքինությունն է: Բացատրել եմ, որ իմ պատկերացմամբ իսկական առաջնորդի առաքինությունն իր մտքի, խոսքի և գործի միասնականությունն ու ամբողջականությունն է:
Դիտելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը` անընդհատ մտածել եմ, թե որքան առաքինի և ամբողջական կարող է և պետք է լինի առաջնորդը, որպեսզի ստի և դավաճանության ներկայիս միջավայրում երեք ժամ խոսելով երկրի համար կենաց – մահու խնդիրների մասին չարտաբերի մեկ միտք, որն ինձ, որպես ամեն օր իր կողքին եղած, իր վարած բանակցություններին մասնակցած, իրենից անմիջական հրահանգներ ստացած և մեր գործընկերներին իր հանձնարարությունները փոխանցած մարդու առիթ տա գոնե նվազագույն կասկածի կամ վերապահման: Որքան պետք է առաջնորդն արժևորի իր զինակից ընկերների, գործընկերների, նույն խնդիրների հետ առնչված յուրաքանչյուր մարդու վստահությունն ու իր իսկ արժանապատվությունը, որ նույնիսկ տարիներ անց չգայթակղվի փոխելու գեթ մեկ միտք, նախադասություն կամ խոսք` ավելի ականջահաճո լինելու կամ սեփական ճշմարտությունն ավելի համոզիչ դարձնելու համար:
Առաքինության ուժը հենց սրա մեջ է: Կարճաժամկետ պայքարում այն դատապարտված է պոպուլիզմի դեմ պայքարում, քանի որ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, շատերը նախընտրում են լսել միայն հաճելին: Իսկ հաղթանակ կերտելու, պետություն կայացնելու, հասարակությունը համախմբելու գործում առաքինությունն անփոխարինելի հատկանիշ է առաջնորդի համար: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր