00:00:00

Ովքեր են նորածնի դին թողել աղբանոցում (լուսանկար)

15:07, 01 մարտ 2018 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի քաղաքային աղբանոցում  նորածին  երեխայի դի է հայտնաբերվել:Աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները եղել են հոշոտված: Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Irakanum.am-ը հրապարակում է նորածնի դին աղբանոցում թողած «ծնողների» լուսանկարը: Լուսանկարը՝ Աննա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30