00:00:00

Ինչու էին հոսպիտալացրել Շառլ Ազնավուրին

14:29, 26 ապրիլ 2018 Մշակույթ

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում վատացել էր հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը։ Նա հոսպիտալացվել էր։ Այժմ, սակայն, բժիշկների մոտ նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Այս մասին հայտնել են հանրահայտ երգչի շրջապատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարել,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը: - Բժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպես որ՝ սարսափելի ոչ մի բան չկա»: «Նա հիմա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- հավելել է նա: Ազնավուրի շրջապատից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ, քանի որ երգչի այս տարվա ժամանակացույցում արդեն ազատ օրեր չկային: Սանկտ Պետերբուրգի համերգից հետո Ազնավուրի ծրագրում ապրիլի 28-ին ելույթ է նախատեսված Մոսկվայի Կրեմլյան պալատում: Այս պահին համերգի հնարավոր հետաձգման մասին ոչ մի տեղեկություն չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր