00:00:00

Նավուր բնակավայրի բնակիչների մեկի անասնագոմում ոստիկանները հայտնաբերել են 230 սմ երկարությամբ լորենու գերաններ

13:31, 13 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերել են 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ: Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց։ Հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր