00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

20:43, 12 փետրվար 2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի գիտություն Ստեփանակերտում գույքահարկ և հողի հարկ վճարողների, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ ֆիզիկական անձանց 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են մինչև ս.թ փետրվարի 20-ը, կազմակերպությունների համար գույքահարկի՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի հաշվարկ–հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները հունվարի 20-ից տեղափոխվել են փետրվարի 20-ը, 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի համար վճարված տույժերը կհաշվանցվեն ապառքներին կամ 2021 թվականի համար հաշվարկված պարտավորություններին: Հարցերի համար դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր