00:00:00

ՕԽ-ի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել

18:45, 12 փետրվար 2021 Աշխարհ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել իր սեքսիստական հայտարարությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters ը:
«Եթե իմ աշխատանքը հանգեցնի նման խնդիրների, Օլիմպիադան կազմակերպելու մեր համատեղ ջանքերն ապարդյուն կլինեն», – ասել է Մորին Տոկիո -2020 կազմկոմիտեի նիստի ժամանակ: Յոշիրո Մորին հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանզի  ասել է, որ մարզական կազմակերպություններում և ֆեդերացիաներում կանանց թվի աճը հանգեցնում է  միջոցառումների ձգձգման: «Կանայք  չափազանց երկար են խոսում  և նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել,- ասել էր Մորին: Դրանից հետո կազմկոմիտեի ղեկավարը ներողություն  է խնդրել  իր խոսքերի համար: Նրան դատապարտել են  բազմաթիվ կազմակերպություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր