00:00:00

Ալիսա Ֆրեյնդլիխը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ 1,5 ամիս բուժվել է կորոնավիրուսի դեմ

18:10, 12 փետրվար 2021 Աշխարհ

ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին դուրս են գրել Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցից, որտեղ նա կորոնավիրուսով տեղափոխվել էր դեկտեմբերի վերջին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Պետերբուրգի Դրամատիկական մեծ թատրոնի տնօրեն Տատյանա Արխիպովան: Նրա խոսքով՝ դերասանուհին իրեն լավ է զգում: «Եթե Ամանորն ու Սուրբ ծնունդը տանը նշելու նրա երազանքը չիրականացավ, ապա չինական Նոր տարին նա այսօր կնշի ջերմ ընտանեկան շրջապատում»,- ասել է Արխիպովան՝ շնորհակալություն հայտնելով Ֆրեյնդլիխին բուժած մասնագետներին: Հիշեցնենք, որ դերասանուհին հոսպիտալացվել էր դեկտեմբերի 25-ին: Մի ամիս շարունակ նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքի պալատում, իսկ հունվարի 26-ին՝ տեղափոխվել բուժական բաժանմունք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր