00:00:00

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայում իրանցի դիվանագետի ձերբակալման լուրը

17:45, 12 փետրվար 2021 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեհը հինգշաբթի հերքել է թուրքական թերթի այն պնդումը, որ Թուրքիան, սպանությանը մասնակցության համար, ձերբակալել է իրանցի դիվանագետի, հայտնում է Tehran Times-ը: Ղաթիբզադեհը նշել է, որ թուրքական թերթի զեկույցը «հիմնված է անհիմն մեղադրանքների վրա»: Հինգշաբթի թուրքական անգլալեզու Daily Sabah թերթը պնդել էր, որ ձերբակալվել է Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակիցներից մեկը՝  2019 թվականին Իրանի քաղաքացու սպանության կազմակերպչին օգնելու մեղադրանքով: Սակայն Իրանի արտգործնախարարությունը հերքել է լուրը. «Ղաթիբզադեհն ասաց, որ Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակազմից ոչ ոք թուրքական լրատվամիջոցի կողմից հրապարակված գործողություններին մաս չի կազմում»: «Բացի այդ, Իրանի հյուպատոսության աշխատակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել», - ավելացրել է Ղաթիբզադեհը: Խոսնակի պնդմամբ, այն անձը, որի անունը նշված է թուրքական լրատվամիջոցների զեկույցում, հյուպատոսարանի աշխատակից չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր