00:00:00

Նորվեգիայում քաղաքացիներին խորհուրդ է տրվում միանգամից 2 դիմակ կրել

13:44, 12 փետրվար 2021 Աշխարհ

Նորվեգիայի իշխանությունները հակված են նրան, որ մարդիկ միանգամից 2 դիմակ կրեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Նորվեգիայի առողջապահական համակարգի մասնագետներին հղումով: Նշվում է, որ երբ դիմակներից մեկը դրվում է մյուսի վրա, այս դեպքում այն ավելի մեծ անվտանգություն է ապահովում կորոնավիրուսային վարակի դեմ: Հիշեցնենք՝ դիմակի կրման այս տարբերակն առաջին անգամ առաջարկել է ամերիկացի հայտնի վարակաբան Էնթոնի Ֆաուչին: Ըստ նրա՝ այս մեթոդը կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետներից է: Նշենք՝ կորոնավիրուսային համավարակից ի վեր՝ Նորվեգիայում 65 811 դեպք է հայտնաբերվել, որի պատճառով մահացել է 592 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր