00:00:00

Կրեմլից հայտնել են, որ Պուտինը չի նախատեսում ելույթ ունենալ Մյունխենի համաժողովում

10:23, 12 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում ելույթ ունենալ Մյունխենի համաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Մյունխենի համաժողովի առցանց միջոցառումը տեղի է ունենալու փետրվարի 19-20-ը: Նախատեսվում է, որ դրան մասնակցելու են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լյայենը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերրին: Առայժմ հայտնի չէ՝ մասնակցելո՞ւ է արդյոք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր