00:00:00

Կոնգոյում Էբոլա վիրուսից մահվան երկրորդ դեպքն են հաստատել

23:58, 11 փետրվար 2021 Աշխարհ

Էբոլա վիրուսից մահվան երկրորդ դեպքն են հաստատել Կոնգոյի արեւելքում Հյուսիսային Կիվու նահանգում, հաղորդում է Associated Press-ը: Վիրուսի զոհ է դարձել 60-ամյա մի կին, հայտնել է նահանգի առողջապահության նախարար Նզանզու Սյալիտան: Նախարարն ասել է, որ կնոջն ընդունել են նույն բուժկետում, որտեղ բերել էին նաեւ վիրուսի առաջին զոհին: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ներկայացուցիչներ է ուղարկել Բիենայի եւ Կատվայի բժշկական գոտիներ՝ ավելի քան 100 շփումներին հետեւելու համար: Կիրակի օրը առողջապահության պատասխանատուները Էբոլա տենդի դեպքը հաստատել էին Բիենա գյուղից մեկ այլ կնոջ մոտ, որը մահացել էր Բուտեմբոյում: Բիենայի բժշկական գոտում նահանգապետի ներկայացուցիչ Լոնգ Մաբանգա Խուլիոն ասել է, թե երկու դեպքերը խուճապ եւ հիասթափություն են առաջացրել բնակիչների շրջանում: Նահանգի առողջապահության նախարարը հայտնել է, որ երկրորդ զոհի մարմինը նախքան թաղումը մշակվել է համայնքի անդամների կողմից, ինչը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում վիրուսի տարածման հետ կապված: Էբոլան տարածվում է մարմնի հեղուկների միջոցով, իսկ դիակները հատկապես վարակիչ են: Թեեւ նախնական վարակի աղբյուրը դեռեւս անհայտ է, առաջին կինը, որը մահացել է, Էբոլայից ապաքինվածի կին է եղել, կիրակի օրը հայտնել է կառավարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե անսովոր ոչինչ չկա այն բանում, որ խոշոր բռնկումից հետո հատուկենտ դեպքեր են տեղի ունենում: Այս հայտարարությունը արվել է երեք ամիս չանցած այն բանից, երբ Կոնգոյում նոյեմբերին պաշտոնապես 11-րդ բռնկումն է ավարտվել: Կոնգոյի արեւելյան մասում 2018-ի բռնկումը մահացության մակարդակով երկրորդն էր աշխարհում։ Մինչ հունիսիսն դրա ավարտը 2299 մարդ էր մահացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր