00:00:00

Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը երկարաձգելու որոշման օգտին

21:58, 11 փետրվար 2021 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը մինչեւ մարտի 7-ը երկարաձգելու որոշման օգտին, հաղորդում է DW-ը: Խոսքը սահմանափակումների մասին է, որոնց մասին նա հայտարարել է՝ այսօր ելույթ ունենալով Բունդեսթագում: Նրա խոսքով՝ իշխանությունը պարտավոր է չեղարկել սահմանափակող միջոցները, երբ դրանց պատճառները վերանան: «Ես ոչ մի օր չեմ մոռանում, թե ինչ են նշանակում այդ անհրաժեշտ միջոցները յուրաքանչյուր քաղաքացու համար»,-ասել է կանցլերը: Մերկելը հիշեցրել է, որ պայքար է մղվում վիրուսի դեմ, եւ այդ պատճառով որոշումներում պետք է հիմնվել վարակվածների թվի եւ վարակի տարածման ցուցանիշների վրա: Միեւնույն ժամանակ, նա նշել է «իրական վտանգը»՝ կապված վիրուսի նոր մուտացիաների հետ, եւ հիշեցրել, որ դրանք ավելի ագրեսիվ են եւ հեշտ են փոխանցվում: Այդ կապակցությամբ նա երկրի բնակիչներին համբերության կոչ են արել: «Ի վերջո մենք կկարողանանք միասին հաղթել այդ պանդեմիային»,-վստահություն է հայտնել Մերկելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր