00:00:00

Հայտնի է` նախագահ դառնալուց հետո որ երկրի նկատմամբ է Բայդենը սահմանել առաջին պատժամիջոցները

14:10, 11 փետրվար 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է Մյանմարի (Բիրմա) ռազմական հեղաշրջման առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գործադիր մարմնի որոշումը, հայտնում է BBC -ն: Պատժամիջոցներն ուղղված կլինեն ռազմական հեղաշրջման առաջորդներին, նրանց ընտանիքի անդամներին և նրանց պատկանող բիզնեսներին: Քայլեր են ձեռնարկվում նաև զինված ուժերի կողմից ԱՄՆ-ում պահվող 1 միլիարդ դոլար դրամական միջոցների փոխանցումն արգելափակելու ուղղությամբ: Պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը հաջորդել է մայրաքաղաք Նայպիդոյում ընթացող ցույցերի ժամանակ հրազենային վիրավորում ստացած կնոջ մահվանը: Բայդենը կոչ է արել հակադարձել հեղաշրջմանը և ազատ արձակել ձերբակալված քաղաքացիական առաջնորդներին՝ այդ թվում երկրի ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին: «Բիրմայի ժողովուրդն իր ձայնը լսելի է դարձնում, և աշխարհը տեսում է», - ասել է նա ՝ խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում հետագա գործողություններ կձեռնարկվեն: Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դեպի Մյանմար արտահանման ուժեղ վերահսկողություն սահմանել, ինչպես նաև սառեցնել ԱՄՆ-ի այն ակտիվները, որոնք օգուտ են տալիս Մյանմարին՝ միևնույն ժամանակ պահպանելով աջակցությունը առողջապահության ոլորտին, քաղաքացիական խմբերին, Մյանմարի բնակիչներին ուղղակի օգուտ տվող այլ ոլորտներին: BBC-ն նշել է, որ սրանք ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենի կողմից հաստատված առաջին պատժամիջոցներն են: Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր