00:00:00

Տղամարդը փոքրիկ աղջիկ է ձեւացել եւ հազարավոր երեխաներից ինտիմ լուսանկարներ կորզել

22:49, 10 փետրվար 2021 Աշխարհ

36-ամյա բրիտանացի Դեւիդ Ուիլսոնին դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ անչափահասների ինտիմ լուսանկարները շորթելու համար: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նրա գործողություններից տուժել է ավելի քան 50 երեխա: Տղամարդը կեղծ օգտահաշիվներներ է բացել եւ ձեւացել է փոքրիկ աղջիկ՝ 4-14 տարեկան տղաների հետ նամակագրության մեջ մտնելով։ Այնուհետեւ բրիտանացին խնդրել է երեխաներին ուղարկել իրենց ինտիմ լուսանկարները։ Երբ լուսանկարները հայտնվել են նրա տրամադրության տակ, նա սկսել է շանտաժի ենթարկել տղաներին եւ սպառնալ, որ կտարածի լուսանկարները, եթե երեխաները չկատարեն նրա պահանջները: Ուիլսոնի զոհերից ոմանք փորձել են ինքնասպան լինել։ Պարբերականի տվյալներով՝ չորս տարվա ընթացքում 500 երեխա Ուիլսոնին ուղարկել է լուսանկարներ, իսկ ավելի քան հինգ հազարը եղել են նրա գրոհների օբյեկտներ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 52 երեխաների նկատմամբ 96 հանցագործությունների մեջ։ Բրիտանացուն հաջողվել է ձերբակալել այն բանի շնորհիվ, որ Facebook սոցցանցի անվտանգության համակարգը, որը նա օգտագործել է զոհերի որոնման համար, կասկածելի ակտիվություն է նկատել: 2017-ին Ուիլսոնին ձերբակալել են, սակայն հետո ազատ են արձակել գրավի դիմաց։ Ոստիկանությանը երեք տարի է պահանջվել բրիտանացու մեղքը հաստատող ապացույցներ հավաքելու համար։ Պարբերականը նշում է, որ հանցագործությունների մեծ մասը նա կատարել է այն բանից հետո, երբ նրան ազատ են արձակել գրավի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր