00:00:00

Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են Իրանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել

19:35, 10 փետրվար 2021 Աշխարհ

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 42-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: ««Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության վերաբերյալ մեր բանակցություններն ավարտվել են, և շուտով մենք Իրանի տարածքում այդ պատվաստանյութի արտադրության ականատեսը կդառնանք»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում մեկնարկել է պատվաստումը ռուսական դեղամիջոցով, որի առաջին խմբաքանակն Իրան էր հասել օրեր առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր