00:00:00

«Lancet ամսագրի հրապարակումը փաստում է ոչ միայն մեր պատվաստանյութի, այլ նաև հենց ամսագրի հեղինակությունը». Պուտին

18:42, 10 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսական հակակորոնավիրուսային «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին հեղինակավոր Lancet ամսագրի հրապարակումը փաստում է ոչ միայն մեր պատվաստանյութի, այլ նաև հենց ամսագրի հեղինակությունը: Այսօր նման տեսակետ է հայտնել Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Lancet հրատարակությունը հաստատել է իր բարձր կարգավիճակը, իհարկե նաև օբյեկտիվությունը, քանի որ հարյուր հազարավոր պատվաստումներ, որոնք արդեն իսկ իրականացվել են Ռուսաստանում,  հաստատում են ամսագրում տեղ գտած եզրակացությունները, որոնք օբյեկտիվ և խիստ մասնագիտական են: Սա ոչ միայն փաստում է պատվաստանյութի, այլ նաև հենց ամսագրի հեղինակությունը: Պրակտիկան հենց սա է ցույց տալիս: 90 և ավելի տոկոս պաշտպանվածության մակարդակը նշանակում է անվտանգություն», - ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ Lancet գիտական ամսագիրը օրերս հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատել են դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Երրորդ փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում ռուսական պավաստանյութը ցույց էր տվել արդյունավետության, իմունոգենության և անվտանգության բարձր մակարդակ: Մասնավորապես, պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91.6%: Նշվում է՝ «Սպուտնիկ V»-ը լիովին պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացող ծանր դեպքերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր