00:00:00

Գերմանիան նախատեսում է երկարաձգել կորոնավիրուսի կապակցությամբ ներդրված սահմանափակումները

18:21, 10 փետրվար 2021 Աշխարհ

Գերմանիան նախատեսում է մինչեւ մարտի 14-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված սահմանափակումները, ասվում է կանցլեր Անգելա Մերկելի եւ 16 դաշնային պետությունների ղեկավարների բանակցությունների մասին հայտարարության նախագծում, փոխանցում է Reuters-ը: Գերմանիայում վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, ինչը ստիպում է որոշ տարածաշրջանային առաջնորդների կարանտինի թուլացում պահանջել, սակայն աճում են վիրուսի ավելի վարակիչ շտամների ազդեցության հետ կապված մտահոգությունները: «Մենք շատ անկայուն իրավիճակ ունենք»,- Spiegel Online-ին ասել է Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի վարչապետ Ուինֆրիդ Կրեչմանը: «Մենք կարող ենք Պորտուգալիայի նման երկրի օրինակով տեսնել, թե որքան արագ իրավիճակ կարող է փոխվել»: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ վարսավիրանոցները մարտի 1-ից կարող են վերսկսել աշխատանքը խիստ պայմաններին հետեւելու պայմանով: Ավելի վաղ Մերկելը եւս հասկացրել էր, որ ցանկանում է յոթօրյա դեպքերի մակարդակ` 50 դեպք 100000 մարդու հաշվով, սահմանափակումների վերացման նշաձող դառնա: Ռոբերտ Կոխի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն` ներկայումս այդ թիվը 68 է: Չորեքշաբթի Գերմանիան հայտնել էր կորոնավիրուսով վարկման 8.072 եւ մահվան 813 նոր դեպքի մասին, ինչի արդյունքում մահվան դեպքերի ընդհանուրը թիվը հասել է 62.969-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր