00:00:00

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով իրականացվել է Թուրքիայից Ռուսաստան 1-ին արտահանումը

14:42, 10 փետրվար 2021 Աշխարհ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան, գրում է ermenihaber.am-ը: Բեռնափոխադրող գնացքն արդեն հասել է մերձմոսկովյան Կալուգա մարզի տարածք։ Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։ Բեռնափոխադրող գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» ապրանքանիշի 4000 միավոր կենցաղային տեխնիկա։ Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի դեսպան Սամսարը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը  տնտեսական փոխհարաբերություններն են։ Նա հավելել է, որ այս գնացքը բացի արտահանման միջոց լինելուց՝ երկու երկրների և ժողովուրդների համար բարեկամության յուրատեսակ կամուրջ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր