00:00:00

Իրանում մեկնարկել է բնակչության պատվաստումը «Սպուտնիկ V»-ով

14:02, 09 փետրվար 2021 Աշխարհ

Իրանում երեքշաբթի օրը սկսվել է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Մեկնարկի արարողությունը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրում պատվաստանյութ ստացած առաջին մարդն Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սաիդ Նամակիի որդին էր: Իրանում պատվաստումների մեկնարկը հնարավոր է դարձել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարման շնորհիվ, որը Թեհրան էր հասցվել փետրվարի 4-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր