00:00:00

Ադրբեջանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի

19:34, 08 փետրվար 2021 Աշխարհ

Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայցը, որը ներկայացվել է ոչ թե քաղաքացիների կողմից, այլ երկրի կառավարության, միջպետական հայտարարություն է և առաջին գործն՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը: Ջաֆարովի խոսքով՝ հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր