00:00:00

Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով

19:03, 08 փետրվար 2021 Աշխարհ

Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտնել է, որ երկրում երկուշաբթի մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Եթե հստակեցնենք, այսօր առաջին օրն է, ինչ մենք սկսել ենք կիրառել այն համապատասխան սանիտարակենսաբանական առաջնահերթությունների պահպանմամբ»,- «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան, որի խոսքը մեջբերում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Իրանական խորհրդարանի ղեկավարը, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, հավելել է, որ Իրանն ավելի վաղ ստացել է ռուսական պատվաստանյութի 2 մլն չափաբաժնի առաջին խմբաքանակը: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,47 մլն-ը, մահացածներինը՝ 58 հազարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր