00:00:00

Լիտվայի խորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումը

15:25, 08 փետրվար 2021 Աշխարհ

Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս, Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից #ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին, Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան: Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր