00:00:00

Չինաստանում օգտագործման համար կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութն են հաստատել

18:34, 06 փետրվար 2021 Աշխարհ

Չինաստանում կարգավորիչները բնակչության բոլոր խմբերի մեջ օգտագործելու համար հաստատել են COVID-19 կորոնավիրուսի դեմ Sinovac ընկերության պատվաստանյութը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղական եւ արեւմտյան ԶԼՄ-ներին: CoronaVac պատվաստանյութը հաստատվել է արտասահմանում վերջերս կատարված կլինիկական փորձարկումների արդյունքների հիման վրա, չնայած փորձարկումների վերլուծության վերջնական տվյալները դեռ չեն ստացվել: Պատվաստանյութը Չինաստանում նախկինում օգտագործվել է պատվաստման ծրագրում այն բնակիչների համար, ովքեր COVID-19-ով վարակվելու մեծ ռիսկի էին ենթարկված: Բացի այդ, ՉԺՀ-ում արդեն օգտագործում են Sinopharm պետական ընկերության պատվաստանյութը, որը հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսի դեմ Sinovac-ի պատվաստանյութը Չինաստանում արտադրվող երկրորդ դեղամիջոցն է, որն արժանացել է կարգավորիչների հաստատմանը: Արտակարգ իրավիճակներում այս պատվաստանյութի օգտագործմանը հավանություն են տվել նաեւ Ինդոնեզիան, Թուրքիան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Ուրուգվայը եւ Լաոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր