00:00:00

Մերկելը պատմել է Բելառուսի ընդդիմությանն աջակցելու ծրագրի մասին

17:34, 06 փետրվար 2021 Աշխարհ

Գերմանիայի իշխանություններն ընդունել են Բելառուսի ընդդիմությանն աջակցելու գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ria.ru-ն։ Մերկելը նշել է, որ կառավարությունն ընդունել է «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիրը, որի շրջանակում «քաղաքական հալածանքի ենթարկվող ընդդիմադիրները պարզեցված ընթացակարգով վիզա ստանալու հնարավորություն կունենան»։ Մերկելը Մինսկի իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բռնությունը և ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին»։ Նա վերստին հայտարարել է, որ Գերմանիան և ԵՄ-ն «կշարունակեն պատասխանատվության ենթարկել Բելառուսում Մարդու իրավունքների խախտումների մեղավորներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր