00:00:00

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի այս շաբաթ. Ռոհանի

16:35, 06 փետրվար 2021 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի արդեն այս շաբաթ, հայտնում է Mehr-ը: Նրա խոսքով՝ Իրան է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, եւ պատվաստումը կսկսվի երկրի առողջապահության նախարարության սահմանած առաջնահերթությունների համաձայն: Ռոհանին հայտնել է, որ բժիշկները կմտնեն անձանց առաջին խմբում, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, այնուհետեւ կգա տարեցների եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց հերթը: Իրանի նախագահի խոսքով՝ պատվաստման գործընթացը Իրանում կտեւի մեկից մինչեւ ութ ամիս: Երկիրը պատվաստանյութերի նոր խմբաքանակը կստանա փետրվարի վերջին, տեղեկացրել է նա, իսկ գարնան վերջին Իրանը կունենա արդեն կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Ռուսաստանը երեքշաբթի Իրանին է փոխանցել իր «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Իրանը COVAX ծրագրի շրջանակում կստանա COVID-19-ի դեմ պատվաստանյութի 4,2 մլն դեղաչափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր