00:00:00

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի տարածման տեմպի դանդաղեցման մասին

16:10, 06 փետրվար 2021 Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազում է, ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը: «Սա լավ պահ է` ընդգծելու այն փաստը, որ մի շարք երկրներում մենք տեսնում ենք վարակման դեպքերի թվի նվազում», - ասել է նա: Փորձագետի կարծիքով՝ դա ձեռք է բերվել առաջին հերթին այն միջոցների շնորհիվ, որոնք ընդհատում են վիրուսի փոխանցման շղթաները՝ առաջին հերթին պատվաստումները: Միևնույն ժամանակ, Կերխովենը հորդորել է այն երկրներին, որոնցում COVID-19 նոր դեպքերի թիվը նվազում է, շարունակեն վերահսկել սանիտարական միջոցների պահպանումը: Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյզուսը հայտնել էր, որ այժմ արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ոտացած մարդիկ ավելի շատ են, քան հիվանդները։ «Մի կողմից, սա լավ լուր է և զարմանալի ձեռքբերում այսքան կարճ ժամանակահատվածում: Բայց այս պատվաստումների ավելի քան երեք քառորդը տասը երկրում է, որտեղ կուտակվել է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 60 տոկոսը», - ասել է նա։ Գեբրեյզուսն իր հերթին այն պետություններին, որոնք արդեն պատվաստել են բնակչության առավել խոցելի հատվածներին և առողջապահական աշխատողներին հորդորել է ավելցուկը բաժանել այլ երկրներին` նախքան զանգվածային պատվաստումներին անցնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր