00:00:00

«Ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր». Վահրամ Պողոսյան

14:38, 06 փետրվար 2021

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր, որն այսուհետ զբաղեցնելու է  մեր փորձառու լրագրողներից մեկը՝  Լուսինե Ավանեսյանը, այսինքն՝ ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:«Լուսինե Ավանեսյանին ես հաջողություն եմ մաղթում իր գործում, իսկ ես շարունակելու եմ մնալ իմ զբաղեցրած պաշտոնում»,- նշեց նա: Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել  Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր