00:00:00

Արցախի տարբեր համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ

13:02, 06 փետրվար 2021

Արցախի Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում»,- ասված է գրառման մեջ: Ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր