00:00:00

«Ակբա բանկ»-ի վրա զինված հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. հայտնաբերվել է ատրճանակն ու հափշտակված գումարը. ՔԿ

00:26, 06 փետրվար 2021 Իրավական

2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երեւանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.665.233 ՀՀ դրամ գումար: Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննութուն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել։ Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը եւ հափշտակված գումարը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր