00:00:00

Թուրքական լրտեսական ինքնաթիռները զորավարժությունների ընթացքում 31 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանները

11:47, 05 փետրվար 2021 Աշխարհ

Թուրքական ռազմաօդային ուժերը խախտել են Հունաստանի օդային սահմաններն այն ժամանակ, երբ չորս Rafale կործանիչներ մասնակցել են Էգեյան ծովում անցկացված Skyros 2021 զորավարժություններին, հայտնել է հունական Proto Theme լրատվականը: Չորս թուրքական CN-235 լրտեսական ինքնաթիռներ թռիչք են կատարել Էգեյան ծովի վրայով և 31 անգամ ներխուժել Հունաստանի օդային տարածք՝ չորս անգամ խախտելով Աթենքի թռիչքների տեղեկատվական շրջանի օդային երթևեկության կանոնները: Թուրքական ինքնաթիռները թռչիչքներ են կատարել Էգեան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում և, ըստ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի, օդային սահմանների խախտման բոլոր դեպքերը հայտնաբերվել են և կասեցվել: Զորավարժությունները սկսվել են երեքշաբթի ու ավարտվելու են ուբաթ: Բացի ֆրանսիական Rafale ինքնաթիռներից, Skyros 2021 զորավարժությանը մասնակցում են նաև 114th Battle Wing ինքնաթիռները՝ Mirage 2000 և F-16 կործանիչներով, ինչպես նաև երկու A400M Atlas և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի A330 MRTT ինքնաթիռները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր