00:00:00

Շներն 94% ճշգրտությամբ հայտնաբերում են կորոնավիրուսի վարակակիրներին․ հետազոտություն

17:48, 04 փետրվար 2021 Աշխարհ

Գերմանացի անասնաբույժ Էսթեր Շալկեն երկրի զինված ուժերին պատկանող շներին սովորեցնում է մարդկանց թքանցքներից վերցված նմուշներում կորոնավիրուս հայտնաբերել, գրում է Mirror-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, Գերմանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ շները կորոնավիրուսով վարակված մարդկանց հայտնաբերում են 94 տոկոս ճշգրտությամբ: Ֆինլանդիայում Հելսինկի-Վանթաա օդանավակայանում անցյալ տարվա սեպտեմբերից կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու համար արդեն իսկ դիմել են շների օգնութանը։ Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 000 ֆունտ ստեռլինգ (681,850 դոլար) ֆինանսավորում է տրամադրել հետազոտողներին՝ պարզելու արդյոք շներին կարող է լայնորեն օգտագործել կորոնավրուսի հայտնաբերման համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր