00:00:00

Ռուսաստանում Իրանի դեսպանը նշել է միջուկային գործարքին վերադառնալու պայմանը

16:35, 04 փետրվար 2021 Աշխարհ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու համար ԱՄՆ-ը պետք է վերացնի պատժամիջոցները Թեհրանի դեմ եւ փոխհատուցի վնասը, Իրանը գործողությունների է սպասում, այլ ոչ թե հայտարարությունների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հուսով ենք, որ նախքան նախատեսված վերջնաժամկետի ավարտն ամերիկացիները կկարողանան փոխհատուցել Իրանին հասցված վնասը»,- ասել է դեսպանը մամուլի ասուլիսին: «Առաջին փուլում Միացյալ Նահանգները պետք է վերացնեն պատժամիջոցները... Մենք գործողությունների ենք սպասում, ավելի վաղ Իրանի արտգործնախարար Զարիֆն արդեն ասել էր, որ մենք արդեն լսել ենք լոզունգներն եւ հայտարարությունները, ամերիկացիները պետք է պրակտիկ գործողություններ ձեռնարկեն»,- ասել է դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր